Գլխավոր / Հայաստան / Մեկ միլիոն մարդ Հայաստանում աղքատ է. ընդդիմադիր

Մեկ միլիոն մարդ Հայաստանում աղքատ է. ընդդիմադիր

Այսօր հանրահավաքի ժամանակ հնչեցրած իր ելույթի ընթացքում ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը ներկայացրեց մի քանի վիճակագրական տվյալներ Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված:

Նա նշեց, որ աղքատությունը Հայաստանում 32 տոկոս է կազմում:

«Այսինքն մեկ միլիոն մարդ պաշտոնապես աղքատ են», – հայտարարել է Արամ Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով` բնակչության 40 տոկսսը ցանկություն է հայտնել լքել Հայաստանը:

«Այսինքն Հայաստանը հայերի համար դարձել է դժոխք: Դա իշխանության տակտիկան է, ինչքան քիչ բնակչություն լինի երկրում այնքան հեշտ է կառավարել: Բոլոր նրանք ովքեր ասում են, որ նման իրավիճակից ելք չկա, գործող իշխանության ջրաղացին ջուր են լցնում», – կարծիք է հայտնել ՀՀՇ առաջնորդը:

Մանուկյանը ասել է, որ մեկ ուրիշ երկիր չկա, որի արտահանումը 5 անգամ գերազանցում է ներմուծումը:

«Արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 40 տոկոսը, իսկ նախքին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարողությունը կազմում է ՀՆԱ-ի 50 տոկոսը: Եթե մենք սա հանդուրժենք, ուրեմն ազգ չենք», – ասել է ընդդիմադիր գործիչը:

Tekali Taxi