Գլխավոր / Армения / Ուսանողությանը կոչ են արել հավաքվել Ազատության հրապարակում

Ուսանողությանը կոչ են արել հավաքվել Ազատության հրապարակում

Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով հայտարարեց, որ «խորը մտահոգությունը, պարտաճանաչությունը և պատասխանատվության զգացումն է մեզ այսօր ստիպել  Մատենադարանի դիմաց` ի մի բերելու վերջին մի քանի ամիսների հայաստանյան իրավիճակը և որոշելու պայքարի հետագա ընթացքը»:

«Ոչ մի կասկած չկա, որ այսուհետև որևէ բիրտ ուժ չի կարող խափանել մեր հույսը, հավատը, վճռականությունը: Ցավոք սրտի, ծանրագույն վիճակը շարունակվում է, ռեժիմի արյունոտ ընթացքը շարունակվում է: Այսպես շարունակվելու դեպքում մեզ սպասում են մեծ կորուստներ: Ոչ միայն Արցախը, այլև ողջ հայրենիքը կկորցնենք: Ես կոչ եմ անում ողջ հայ ուսանողությանը միավորվել Ազատության հրապարակում», – ասել է Սամվել Հարությունյանը:

Tekali Taxi