Գլխավոր / Հայաստան / Նոր պատերազմի դեպքում Վրաստանն ավելի արագ կջախջախվի. նախարար

Նոր պատերազմի դեպքում Վրաստանն ավելի արագ կջախջախվի. նախարար

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Վաշինգթոնում լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարել է, որ Վրաստանի հետ նոր պատերազմ ծագելու դեպքում ռուսական բանակը ավելի արագ կջախջախի հակառակորդին, քան 2008-ի դեպքերի ժամանակ:

«Վստահեցնում եմ, որ հնարավոր վրացական ագրեսիայի դեպքում` 2008 թվականին Հարավային Օսիայի դեմ իրականացված ագրեսիայի նման, մեզ 5 օրից էլ քիչ ժամանակ կպահանջվի»,- նախարարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Սերդյուկովը հայտնել է, որ արևմտյան դաշնակիցների հետ հանդիպումների ժամանակ ռուսական կողմը մշտապես անդրադառնում է նրանց կողմից Վրաստանին զենքով ապահովելու փաստին: «Մենք ասում ենք, որ դա մեզ անհանգստացնում է և խոչընդոտում է մեր համագործակցությանը իսրայելցիների, ամերիկացիների և մնացածների հետ, որոնք ինչ-որ կերպ զինում են այսօրվա վրացական ռեժիմը»,- ասել է ՌԴ պաշտպանությանը:

Tekali Taxi