Գլխավոր / Հայաստան / Ի՞նչ է ցանկանում ստանալ Իրանը Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից

Ի՞նչ է ցանկանում ստանալ Իրանը Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից

Եթե մերձարևելյան մի շարք երկրներում Իրանը զբաղված է սադրանքներ կազմակերպելով, ապա նրա գործողությունները Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ոչ թե կրոնական հիմք են հետապնդում, այլ ուղղված են տնտեսական և աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը: Այս մասին գրում է Foreign Policy-ն:

Հիմնվելով Թեհրանի վարած էներգետիկ դիվանագիտության քաղաքականության վրա` կարելի է ենթադրել, որ Իրանը Հարավային Կովկասում, որտեղ երկար ժամանակ պայթյունավտանգ իրավիճակ է տիրում, որոշիչ կայունացնող դեր է ստանձնելու:

Նախորդ տարվա ընթացքում իրանցի պաշտոնյաները Վրաստան, Հայաստան և Ադրբեջան են այցելել` մի շարք երկկողմ ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ ներդրումների գոյության մասին տեղեկացնելու նպատակով: Այս ամառ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով Ամերիկայի հետ հարաբերություններն ամրապնդելու կողմնակից է, պաշտոնապես Թբիլիսի է հրավիրել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Իրանն առաջարկում է երկաթուղի կառուցել, որը միացնող օղակ կդառնա Հայաստանի հետ, ինչպես նաև նավթամուղ կառուցել Ադրբեջանի և Պարսից ծովի միջև:

Իրանի հիմնական նպատակն է թույլ չտալ, որ այլ երկրները, հատկապես ԱՄՆ-ն, հաստատվեն հյուսիսային սահմաններում:

Ադրբեջանում Իրանը վերսկսել է հարցերի լուծման համար տարածաշրջանային խաղորդների մասնակցության քաղաքականությունը` միջազգային ուժերի փոխարեն: Թեհրանի արտաքին քաղաքականությունը որոշվում է անջատողական իրանական ադրբեջանցիների վախից, որոնք կազմում են Իրանի բնակչության մեկ քառորդը: Այս պատճառով Իրանը խուսափում է Ադրբեջանում կրոնական գաղափարախոսության և ազգայնականության քաղաքականություն ձևավորել:

Արդեն իսկ Հայաստան հասնող գազամուղը Թեհրանը ցանկանում է երկարացնել  մինչև Վրաստան և Հարավային Եվրոպա: Վրաստանն ողջունել է նման գաղափարը, ինչը ձեռնտու է նաև Հայաստանին: Բայց Մոսկվան ու Վաշինգթոնը դժվար թե թույլ տան, որ իրանական գազամուղը Եվրոպա հասնի: Բացի այդ, գազի մատակարարման հարցում Իրանն ապահով գործընկեր չի համարվում:

Իրականում, Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի համագործակցության հնարավորությունը շատ փոքր է: Իրանի հիմանական մարտավարությունն ուղղված է միջուկային զենքի ձեռքբերմանը, իսկ այս հարցը մի օր քննարկամն թեմա է դառնալու Իրանի և հարևան պետությունների միջև:

Tekali Taxi