Գլխավոր / Армения / Հայը հավասար է կաշառակերի. պատմաբանը բողոքների շարք է ներկայացրել

Հայը հավասար է կաշառակերի. պատմաբանը բողոքների շարք է ներկայացրել

19 տարիների անկախությունից հետո այսօր ի՞նչ վիճակում է Հայաստանի Հանրապետությունը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը փորձել է պատասխանել այդ հարցին` խոսելով ՀՀ անկախության 19 տարեդարձի կապակցությամբ:

«Տնտեսությունը ամբողջությամբ ճգնաժամի մեջ է. գյուղատնտեսության բնագավառում խրոնիկական ծանր իրավիճակ է: Ի՞նչ արեցինք կոնյակի հետ. այն տվեցինք Պեռնո-Ռիկարին, իսկ մի քանի միամիտներ ուրախացան դրանից: Ֆրանսիական այդ կազմակերպությունը գնեց մեր կոնյակը, որպեսզի այն սպանի, և ոչ թե զարգացնի: Կրթության բնագվառում ի՞նչ վիճակ է տիրում: Այդ 12-ամյա կրթության խայտառակ ծրագիրը, որը պատճառաբանում են, թե արտասահմանում մեր տասնամյա միջնակարգ և 5-ամյա բուհական կրթությունը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Ի՞նչ է, մենք նոր սերունդ ենք կրթում, որ գնան արտասահման բարեկեցիկ ապրե՞ն: Սրանից պետական դավաճանության հոտ չե՞ք առնում»,- բարկացած նշել է Ռաֆիկ Թադևոսյանը, ինչպես նաև հավելել, որ նույնիսկ եկեղեցին իր տեղում չէ` հազարավոր աղանդավորներ կան Հայաստանում:

«Սրիկան կաշառք է վերցնում, ասում է` ես մեղավոր չեմ: Ժողովրդի ծոցից եմ դուրս եկել, իսկ էդ ժողովուրդը կաշառք է տալիս, ես հո չեմ առանձնանալու բոլորից: Հայը հավասար է կաշառակերի»,- նշել է Ռաֆիկ Թադևոսյանը:

Tekali Taxi