Գլխավոր / Армения / Հայաստանը նշում է Անկախության 19-րդ տարեդարձը

Հայաստանը նշում է Անկախության 19-րդ տարեդարձը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախութայն 19-րդ տարեդարձը:

1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց Հայաստանի անկախության հանրաքվեն: Հայաստանի անկախացմանը կողմ քվերակեցին հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը:

Հայաստանի անկախության հիմքում ընկած է «Անկախության հռչակագիրը», որն հեղինակվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին:

«Անկախության հռչակագիրը» բաղկացած է 12 հիմնարար կետերից, որոնք այսօր ողջ օրվա ընթացքում կներկայացվեն մեր կայքում:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է
անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը…

Tekali Taxi