Գլխավոր / Հայաստան / Հայաստանը և Ադրբեջանը չպետք է հույս դնեն երրորդ կողմի վրա. Տանաև

Հայաստանը և Ադրբեջանը չպետք է հույս դնեն երրորդ կողմի վրա. Տանաև

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Մոսկվայի հիմնական դիրքորոշումը Երևանին և Բաքվին սատարելն է, որպեսզի վերջիններս անընդհատ երկխոսության մեջ լինեն: Այս մասին հայտարարել է Էֆեկտիվ քաղաքականության մոսկովյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանաևը:

Նրա խոսքով` Մոսկվային ձեռնտու է, որ իր ռազմավարական դաշնակիցները լավ հարաբերություններ ձևավորեն:

«Ռուսաստանի դերն է օգնել փոխզիջման տարբերակներ գտնել, ինչպես նաև նվազեցնել լարվածության մակարդակը: Պարզ է` բոլորն էլ խնդրի շուտափույթ լուծումն են ցանկանում, բայց այդպես չի լինում, հատկապես, որ Ռուսաստանը Մինսկի խմբի միակ անդամը չէ: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարևոր ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների հարցում: Սա երկխոսության տարածք է, և չպետք է դրանից հրաժարվել: Բայց դա չի խանգարում նախագահ Մեդվեդևին այլ աշխատանքներ իրականացնել: Նկատի ունեմ եռյակի ձևաչափով հանդիպումները: Բայց Ադրբեջանն ու Հայաստանը իրենք պետք է կարգավորեն խնդիրը, պետք չէ լուծում ակնկալել երրորդ կողմից: Ճիշտ չի լինի հույսը դնել երրորդ կողմի վրա, որը կգա և կլուծի խնդիրը»,- Տանաևի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը:

Tekali Taxi