Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանը հրաժարվել է С-300 մատակարարել Իրանին

Ռուսաստանը հրաժարվել է С-300 մատակարարել Իրանին

Ռուսաստանը որոշել է հրաժարվել Իրանին С-300 մատակարարելու ծրագրերից, քանի որ դրանք ենթարկվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված նոր պատժամիջոցների, որոնք ուղղված են Թեհրանի դեմ:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը, հաղորդում է NEWSru Israel-ը:

Հարցին, թե արդյոք կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարվի, Մակարովը միանշանակ պատասխան չի տվել: «Տեսնենք, դա կախված կլինի Իրանի հետագա քայլերից»,- ասել է Մակարովը:

Մի քանի շաբաթ առաջ իրանական Fars գործակալությանը տված հարցազրույցում իրանցի գեներալներ Ահմադ Միքանին հայտարարել էր, որ իրանական բանակը շուտով համալրվելու է տեղական արտադրության օդային պաշտպանության ուժերով:

Tekali Taxi