Գլխավոր / Армения / Թուրքիայում ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը. պատմաբան

Թուրքիայում ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը. պատմաբան

Պատմաբան Էդիկ Մինասյանը, ով հուլիսին պատմաբանների խմբի հետ եղել է Արևմտյան Հայաստանում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայում բնակվող հայերի տրամադրություններին, և  թուրքական դիվանագիտությանը:

Պատմաբանի խոսքով` թուրքական քաղաքականությունը 2006թ.-ից ամեն միջոց կիրառում է ցեղասպանությունը ժխտելու համար, և վարում է մեր մշակութային ժառանգությունը յուրացնելու և այն ոչնչացնելու  քաղաքականությունը:  Պատմաբանը տեղեկացրեց, որ 2005թ. Լոնդոնում և Բրյուսելում թուրքերը ցուցահանդեսներ են կազմակերպել, որտեղ հայկական պատմամշակութային արժեքները ներկայցրել են որպես թուրքական արժեքներ: 

Մինասյանը կարծում է, որ թուրքերը եթե վերանորոգում են որևէ հայկական եկեղեցի կամ հուշակողոթ, ապա դա հիմնականում հետապնդում է բիզնեսի նպատակ: Եվ քանի որ նրանք նպատակ ունեն անդամակցել ԵՄ-ին, ապա հիմա ուզում են ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իրենք քաղաքակիրթ են:

Էդիկ Միանսյանը նշել է, որ թուրքերը Ցեղասպանությանը վերաբերող շատ փաստաթղթեր արխիվներից հանել  և ոչնչացրել են, սակայն կան պահպանված Ավստրիայի, Գերմանիայի, Անգլիայի հրատարակած սկզբնաղբյուրները ցեղասպանության մասին, այդ տարիների  դեսպանների, դիվանագետների  նամակագրությունները, ինչպես նաև այդ ժամանակվա գրողների մեկնաբանությունները հայկական Եղեռնի վերաբերյալ:

Tekali Taxi