Գլխավոր / Армения / Թուրքիայում որոշ հայկական եկեղեցիներ ավելի լավ են պահպանվում, քան Հայաստանում. պատմաբան

Թուրքիայում որոշ հայկական եկեղեցիներ ավելի լավ են պահպանվում, քան Հայաստանում. պատմաբան

Այս տարվա հուլիսին պատմաբաններից ու մտավորականներից բաղկացած 30 հոգանոց մի խումբ 10-օրյա շրջագայության է մեկնել Արևմտյան Հայաստան: Պատմաբան Էդիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ շրջագայության մանրամասները ներկայացրեց:

Խոսելով այդ տարածաշրջանում բնակվող հայերի մասին` պատմաբանը նշեց, որ համշենահայերն ավելի հարմարվող են և զգուշավոր էին իրենց հետ զրույցում:

«Իսկ Մուսալեռում` հատկապես Վակֆա գյուղում, բոլոր բնակիչները հայեր էին և շատ ազատ էին արտահայտում իրենց կարծիքը` կապված Ցեղասպանության ընդունման հետ: Այնտեղի բնակիչները ասել են, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ցեղասպանության հարցը միջազգայնորեն ճանաչվի», – նշել է Մինասյանը:

Պատմաբանը նաև ասել է, որ այս տարածքում գործում են նաև հայկական եկեղեցիներ, իսկ բնակիչները վարում են իսկական հայկական կենցաղ:

Էդիկ Մինասյանը, սակայն, ցավով նկատել է, որ օրինակ Մուշում քանդված էր Սուրբ Կարապետ եկեղեցին, որի մի մասը նույնիսկ վերածել են ախոռի, Մալաթիայի եկեղեցու վրայից հանված էր գմբեթը և փակել էր  մուտքը:

«Վակֆայում, Կեսարիայում եկեղեցիներում պատարագ անցկացվում է հիմնականում տոն օրերին: Այստեղի եկեղեցիները վերանորոգված են և ավելի լավ են պահպանվում, քան մեր եկեղեցիները»,- ասել է պատմաբանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ իրենք Վակֆայում գործող հայկական դպրոց են տարել  բազմաթիվ գրքեր:

Նշենք նաև, որ պատմաբանների այս խմբի մեջ է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Tekali Taxi