2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ղարաբաղի անկախության ճանաչումը կվնասի բանակցային գործընթացին. փորձագետ

Եթե Հայաստանը իրավաբանորեն ճանաչի Լեռնային Ղարաբաղը, վտանգ կա, որ հակամարտության կարգավորուման գործընթացը կընդհատվի: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերջերս փորձագետը մամուլում հանդիպել է այն մտքին, որ Հայաստանը հնարավորություն ուներ ճանաչել Ղարաբաղը Կոսովոյի անկախությունն` արևմտյան երկրների կողմից ճանաչելուց հետո:

«Եկեք մտացենք: Հայաստանը սկսում է ջանքեր գործադրել,  այլ տերությունները սկսում են ճանաչել Ղարաբաղը, ինչը ստիպում է Ադրբեջանին ընտրել մեզ համար շահեկան կարգավորման տարբերակը», - նշել է Իսկանդարյանը:

Նա նշել է, որ վերոնշյալի համար անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների ճանաչումը.

«Հնարավոր է արդյո՞ք դա անել: Պատասխանն ակնհայտ է` ոչ», - եզրափակել է քաղաքագետը: