Գլխավոր / Армения / Լուժկովի ապագա ճակատագիրը կարող է որոշվել վաղը

Լուժկովի ապագա ճակատագիրը կարող է որոշվել վաղը

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը կարող է խոսել իր ապագա ծրագրերի մասին երեքշաբթի քաղաքապետարանի նիստի ժամանակ կամ ռուսական ՏՎՑ հեռուստաալիքով հեռարձակվող «Лицом к городу» ծրագրի շրջանակներում, հայտնում է Ведомости-ն` վկայակոչելով քաղաքապետարանին մոտ աղբյուրները:

Թերթի հաղորդմամբ` քաղաքապետի` հրաժարական ներկայացնելու հավանականությունը մեծ չէ: Նա կարող է փորձել հաշտություն կնքել Կրեմլի հետ` ընդունելով, որ պարտություն է կրել վերջինիս հետ ընթացող տեղեկատվական պատերազմում: Այս քայլով Լուժկովը կարող է ևս 2-3 ամիս պահպանել պաշտոնը:

Հիշեցնենք, որ կիրակի Լուժկովը վերադարձել է արձակուրդից:

Tekali Taxi