2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայ երիտասարդը փախել է կալանավայրից

Մերձբայկալյան շրջանում ժամանակավոր կալանավայրից 5 բանտարկյալներ փախուստի են դիմել:

Փախուստի դիմած անձանց թվում են 22-ամյա Էդգար Ալեքսանյանը, 18-ամյա Անտոն Չիրկովն ու 16-17-ամյա երեք անչափահասներ:

«Վերոնշյալ անձինք ձերբակալվել էին կողոպուտի, անօրինական կերպով թմրանյութ ձեռք բերելու, ինչպես նաև կանխամտածված կերպով առողջությանը լուրջ վնաս հասցնելու մեջ», - հաղորդում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով դատախազության ներկայացուցիչ Անատոլի Ուսկովին:

Ոստիկանությանը հաջողվել է գտնել փախուստի դիմած հանցագործներից երկուսին: Որոնողական աշխատանքերը շարունակվում են: