Գլխավոր / Հայաստան / Փորձագետն առաջարկում է Հայաստանին ու Ղարաբաղին մտածել, թե ինչ պետություն են ստեղծում

Փորձագետն առաջարկում է Հայաստանին ու Ղարաբաղին մտածել, թե ինչ պետություն են ստեղծում

Հարավային Կովկասի պետությունները, առաջին հերթին, Հայաստանը, վերջապես ձևավորել են իրենց ազգային շահերը: Այս մասին այսօր Երևանում տված ասուլիսում հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը:

«Երբ դուք խոսում եք ձեր ազգային շահերի մասին, չպետք է Վրաստանի սխալները կրկնեք, որն ազգային շահերի շարքում առաջնայնությունը տվել էր տարածքային խնդրի լուծմանը: Պարզվեց, որ այդպես ճիշտ չէր»,-նշել է Զլոբինը:

Փորձագետի կարծիքով` ազգային շահերի մեջ առաջնայնություն պիտի տալ ոչ թե քաղաքական, աշխարհագրական և տարածքային խնդիրներին, այլ քաղաքացիների կյանքի բարելավման հարցի մասին պիտի մտածել:

«Եթե դուք ավելի լավ եք ապրում, քան նա, ում չեք սիրում, ապա դա ձեր ճշտության ապացույցն է: Իսկ եթե վատ եք ապրում, ապա какого хрена тогда…Կարելի է ասել, նստել-մնացել եք ձեր վրդովմունքի մեջ: Այդ դուք եք պարտվել»,-ասել է Զլոբինը:

Խոսելով այն հարցի մասին` թե 21-րդ դարում ինչ է նշանակում ինքնավարությունը և ինչ աստիճանով են երկրները ձգտում անկախ պետություն ստեղծել` Նիկոլայ Զլոբինն ասել է. «Ամենաանկախ պետությունը` Հյուսիսային Կորեան է: Ոչ ոք նրանց վրա ազդեցություն չունի և նրանցից էլ ոչինչ կախված չէ»: Պետության ձևավորման այսպիսի տարբերակը փարձագետն անվանել է «վիժվացքային»:

«Այս պատճառով, երբ խոսքը վերաբերում է Աբխազիային, Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, պիտի մտածել, թե ինչպիսի պետություն եք ստեղծում: Իսկ ի՞նչ եք ուզում ապացուցել այսպիսի պետություն հիմնելով: Որ դուք կարող եք պետություն ստեղծե՞լ: Բոլորն էլ կարող են պետություն հիմնել: Դուք հզոր մշակույթ ունեք: Մտածել պետք է ոչ թե հիմնվելով առաջին տասնամյակում տեղի ունեցած իրադարձությունների վրա, այլ այն գաղափարի վրա, թե ինչի համար է արվում այդ ամենը», – նշել է քաղաքագետը:

Նա նշել է, որ Մարքսը մի հարցում էր ճիշտ` պետությունները մեռնում են:

«Վստահ եմ, որ մեր կյանքի ընթացքում պայքարելու են մարդկանց համար, գաղթականների են գնելու են: Այսպիսի պայմաններում ստեղծել պետություն պետության համար, կարծում եմ, այնքան էլ արդյունավետ չէ»:

Հարավային Օսիայի հարցին անդրադառնալով` Զլոբինը նշել է, որ նոր պետության ստեղծման որևէ հնարավորություն չի տեսնում: Այնինչ Աբխազիան կարող է «փրկվել»:  Ըստ փորձագետի` այստեղ այլ խնդիր կա.

«Ազատվելով մի տեսակի կախվածութունից` այն ավելի ուժեղ կախվածության մեջ ընկավ Ռուսաստանից: Ինչպես փոքր ժամանակ ասում էին ինձ, ժամացույցը վարտիքի հետ փոխելն այնքան էլ շահավետ գործարք չէ»:

«Վրաստանը Աբխազիան կորցրեց ոչ այն պատճառով, որ նա ուղղակի տարածությունը կորցրեց, այլ քանի որ կորցրեց աբխազներին: Պետք է մարդկանց հետ աշխատել, պետք է հաղթել նրանց»,- ամփոփել է փորձագետը:

Tekali Taxi