հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստան-Անդորրա խաղի տոմսերը իրականում չեն սպառվել. ՀՖՖ

Հայաստան-Անդորրա խաղի տոմսերը իրականում չեն սպառվել. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Սլովակիայի նկատմամբ տարած վերջին հաղթանակը կեղծ տեղեկությունների առիթ է հանդիսացել:  Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Ըստ Մինասյանի՝ այսօր Երևանում պտտվող լուրերն այն մասին, որ Հայաստան-Անդորրա վաղվա հանդիպման տոմսերը սպառվել են չեն համապատասխանում իրականությանը:
«Իրականում վաճառվել է 650 տոմս, և վաղը երկրպագուները կարող են հանգիստ ձեռք բերել դրանք վաճառքի կետերից: Մենք հորդորում ենք բոլորին գալ ստադիոն և աջակցել Հայաստանի ազգային հավաքականին», – նշել է Մինասյանը: