Գլխավոր / Армения / Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը կբացի Բոստոնյան փառատոնը

Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը կբացի Բոստոնյան փառատոնը

Բոստոնի ժամանակակից արվեստի Ինստիտուտը և Հայաստանի դրամատիկական արվեստի դաշինքը համատեղ ներկայացնելու են հայակական ֆիլմերի երրորդ փառատոնը Բոստոնում:

Փառատոնը մեկնարկելու է հոկտեմբերի 29-ին Ռոբեր Գեդիկյանի «Հանցագործության բանակ» (L’Armée du Crime, France 2009 ) ֆիլմով:
 
Փառատոնի ընթացքում կներկայացվեն նաև Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոնը», Վաչե Բուլղուրջյանի «Հինգերորդ շարասյունը», Նուրիցա Մաթոսյանի «Երկու ազգերի սիրտը», Ստեփան Կազանջյանի «Ժամանակակից սերը» և Էդդի Վիկենի «Աթոս լեռը»:

«Ամերիկյան հասարակությունը հնարավորություն չէր ունենա դիտելու այս ֆիլմերը, եթե չլիներ հայկական ֆիլմերի փառատոնը Բոստոնում»,- ասել է Բոստոնի հայակական ֆիլմերի փառատոնի պատվավոր նախագահ Ռեփ Փեթեր Քութուջյանը:

«Շնորհիվ Բոստոնի արդի արվեստի ինստիտուտի հետ մեր գործընկերության` մենք հնարավորություն ունենք ներկայիս հայ կինոարտադրողների էկրանավորման միջոցով ներկայացնել հայկական արվեստի և մշակույթի հարուստ ժառանգությունը», – ավելացրել է նա:

Tekali Taxi