Գլխավոր / Армения / Հայաստանում համակարգիչների 90%-ից ավելին աշխատում է չարտոնագրված ծրագրերով

Հայաստանում համակարգիչների 90%-ից ավելին աշխատում է չարտոնագրված ծրագրերով

Business Software Alliance կազմակերպության զեկույցի համաձայն` աշխարհում բոլոր համակարգիչների 43%-ն աշխատում են անօրինական ծրագրային ապահովմամբ:

2009թ. տվյալներով` չարտոնագրված ծրագրերն ամենից մեծ տարածում են գտել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում` 64%:

Այդ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է Վրաստանը, որտեղ չարտոնագրված ծրագրերով գործող համակարգիչները կազմում են 95%:

Վրաստանին հետևում են Զիմբաբվեն, Բանգլադեշը, Մոլդովան, Հայաստանը և Ադրբեջանը: Հայաստանում նման ծրագրերի օգտագործումը կազմում է 90%-ից ավելի:

Microsoft ընկերության վրաստանյան ներկայացուցչությունը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ Վրաստանում այդ ընկերությունը տարեկան կորցնում է 150 միլիոն դոլար:  

Tekali Taxi