Վրաստանն այսօր վերականգնել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքների իրականացման պատճառով հոկտեմբերի 11-ին Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան դադարեցվել էր:
Վրաստանի «Նավթի և գազի կորպորացիայի» փոխանցմամբ` վերականգնողական աշխատանքներն ավարտված են, և գազը կրկին մատակարարվում է Հայաստան: