2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վրաստանը վերականգնել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան

Վրաստանն այսօր վերականգնել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքների իրականացման պատճառով հոկտեմբերի 11-ին Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան դադարեցվել էր:

Վրաստանի «Նավթի և գազի կորպորացիայի» փոխանցմամբ` վերականգնողական աշխատանքներն ավարտված են, և գազը կրկին մատակարարվում է Հայաստան: