Գլխավոր / Հայաստան / Պատրաստ եմ նույնիսկ կյանքի գնով գալ հանրահավաքի. ակտիվիստ

Պատրաստ եմ նույնիսկ կյանքի գնով գալ հանրահավաքի. ակտիվիստ

Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքից առաջ Epress.am-ի հետ զրույցում մի տարեց մարդ ասաց, որ նույնիսկ իր կյանքի գնով ամեն անգամ գալու է հանրահավաքի: Ուշագրավն այն էր, որ պապիկի ձեռքին բժշկական սնուցող սարք կար և ակնհայտ էր, որ նա վատառողջ է:

«Այդ բորենիները պետք է հեռանան մեր երկրից, որ կարողանանք մարդավայել ապրել»,- նշել է հանրահավաքի տարեց մասնակիցը:

Մի տարեց կին էլ մեզ հետ զրույցում ասել է, որ միշտ էլ եկել է հանրահավաքի և միշտ էլ լավ սպասումներ է ունեցել:

«Այս անգամ էլ լավ բանի ենք սպասում»,-ասել է նա:

Նշենք, որ մարդկանց հոսքը մոտ 40 րոպե շարունակ շարժվում է դեպի Մատենադարան: Կորյուն փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման կետում ոստիկանական մեքենաներ և ոստիկաններ են կուտակված:

Ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է, մարդիկ բարձրանում են դեպի Մատենադարանի հարթակ:

Tekali Taxi