Գլխավոր / Հայաստան / Սատանայի կամրջի մոտ մեքենա է շրջվել ձորը

Սատանայի կամրջի մոտ մեքենա է շրջվել ձորը

Երեկ երեկոյան, ժամը 20.14-ին Գորիս-Տաթև ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում (Սատանայի կամրջի մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, հաղորդում է Արտակարգ ալիքը:
 
Դեպքի վայրում պարզվել է, որ «Արարատճանշին»-ին պատկանող ԻՎԵԿՈ մակնիշի 036 ԼԼ 26 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեքենայի վարորդը, 1962 թ. ծնված Մ. Անդրեասյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարների ուժերով Մ. Անդրեասյանը դուրս է բերվել ձորից և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Գորիսի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում  է բավարար:

Tekali Taxi