Գլխավոր / Հայաստան / Թուրքիայի առաջին տիկինը կրում է հայ ոսկերչի զարդերը

Թուրքիայի առաջին տիկինը կրում է հայ ոսկերչի զարդերը

Թուրք լրագրողներից մեկը հարց է ուղղել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի տիկնոջը` Հայռունիսա Գյուլին, այն մատանու մասին, որը վերջինս մշտապես կրում է արտասահմանյան ուղևորությունների ժամանակ:

Լրատվամիջոցներին հաջողվել էր պարզել, որ մատանու հեղինակն է հայ ոսկերիչ Սևան Բիչակչին:

Հայռունիսա Գյուլը հաստատել է այդ փաստը` նշելով, որ «մեր երկրում արտիստները սովորաբար հույներ կամ հայեր են»:

«Սևանը աշխարհահռչակ արվեստագետ է: Ես հատուկ կարևորություն եմ տալիս իմ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ այն կրելու փաստին: Դա մեր բազմազանությունն է, մեր հարստությունը», – ասել է Թուրքիայի առաջին տիկինը:

Tekali Taxi