Գլխավոր / Армения / Ռուսաստանում կովկասցիների համար արդար դատարան չկա. փորձագետ

Ռուսաստանում կովկասցիների համար արդար դատարան չկա. փորձագետ

Մոսկվայում կայացած գիտագործնական համաժողովի մասնակիցները Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի քննարկման ժամանակ եկել են այն եզրահանգման, որ Կովկասի բնակիչները կազմում են բնակչության ամենախոցելի խումբը, հաղորդում է Kavkaz Online-ը:

Փաստաբանները, իրավապաշտպանները և հասարակական կազմակերպությունների ակտիվիստները խոսել են նաև այն մասին, թե ինչպես կարելի է Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում պաշտպանել կովկասցիներին: Համաժողովի մասնակիցները կարծում են, որ կովկասցիների իրավունքները ռուսական քաղաքներում մշտապես ոտնահարվում են:

«Մեր քաղաքացիներից քչերն են դիմում դատարան` ենթարկվելով սեփական իրավունքների ոտնահարմանը: Գաղթականներն ընդհանրապես չեն դիմում` անարդյունավետ համարելով դա»,- նշել է Միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Աշոտ Հայրապետյանը:
Ըստ վերջինիս` ազգային փոքրամասնությունները հազար անգամ կնախընտրեն կաշառք տալ, քան հույսները դնեն արդար դատարանի վրա:

Tekali Taxi