Գլխավոր / Армения / Լևոն Տեր-Պետրոսյանը Վանաձորում հանդիպում է տեղի ակտիվի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը Վանաձորում հանդիպում է տեղի ակտիվի հետ

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Հայ Ազգային Կոնգրեսի ողջ ղեկավարությունը, ՀՀՇ վարչությունը, շրջանային ղեկավարները և նախկին քաղբանտարկյալները մեկնել են Վանաձորի ՀԱԿ-ի գրասենյակ:

Այս պահին հանդիպում է ընթանում Վանաձորի ակտիվի հետ:

Ինչպես Epress.am-ին փոխանցեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, Վանաձորի մատույցներում ՀԱԿ պատվիրակությանը դիմավորել են Վանաձորի բնակիչները վերջերս ազատ արձակված, արդեն նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ:

«Տրամադրությունը շատ տոնական է, Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ եկել ենք, այսպես ասած, աչքալուսանք տալու Աշոտի ազատ արձակման վերաբերյալ», – ասել է Կարապետյանը:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ Epress.am-ին փոխանցել է, որ Աշոտ Մանուկյանի ազատ արձակումը մեծ ակտիվություն կմտցնի պայքարի մեջ:
«Այստեղ տրամադրությունը շատ բարձր է, և ընդհարապես, ամեն խոսք ու զրույցի ժամանակ լսվում է մնացած տղերքի շուտափույթ ազատ արձակման մասին խոսակցություններ: Բոլորս ցանկանում ենք, որ բոլոր քաղբանտարկյալներն օր առաջ ազատության մեջ լինեն, և հավատացնում եմ ձեզ, հեռու չէ այդ օրը, երբ մենք այլևս քաղբանտարկյալներ չենք ունենա Հայաստանում»,- ասել է Արամ Մանուկյանը:

Tekali Taxi