Գլխավոր / Армения / Թուրքիայի տնտեսությունը ամենաարագն է զարգանում Եվրոպայում

Թուրքիայի տնտեսությունը ամենաարագն է զարգանում Եվրոպայում

2023թ. Թուրքիան կընդգրկվի աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների լավագույն տասնյակում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Վարչապետը Ստամբուլի համալսարաններից մեկի` Բոգազիչիի տեխնոպարկի բացմանն իր ելույթում հայտարարել է, որ Թուրքիան կհասնի այդ նպատակին կրթության բնագավառում, գիտատեխնիկական, գիտահետազոտական և փորձարարական-կառուցողական աշխատանքներում ներդրումների միջոցով:

Էրդողանն ընդգծել է, որ տնտեսության զարգացման տեմպերով Թուրքիան գրավում է երրորդ տեղն աշխարհում և առաջին տեղը Եվրոպայում:

Tekali Taxi