Գլխավոր / Армения / Ժակ Շիրակին տասը տարվա ազատազրկում է սպառնում

Ժակ Շիրակին տասը տարվա ազատազրկում է սպառնում

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը դատարանի առջև է կանգնելու ոչ միայն ազգային միջոցները վատնելու, այլև կաշառակերության մեղադրանքով:  Նանտեր քաղաքի դատախազ Ժակ Գազոյի նախաձեռնությամբ նախկին նախագահի գործը`կապված կաշառակերության հետ, վերաքննիչ դատարան են ուղարկել, գրում է РИА «Новости»-ն` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ի տվյալները:

Հետաքննության տվյալներով` Ժակ Շիրակը, ով մինչ նախագահ դառնալը, 18 տարի Փարիզի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել և այդ ընթացքում 7 ձևական աշխատատեղ է ստեղծել` իր կուսակցության ֆինանսավորումն ապահովելու համար:

Ավելի վաղ դատախազ Նանտերը հայտարարել էր, որ Շիրակի հարցով գործը պետք է փակել` հանցագործության մասնակիցների բացակայության պատճառով: Նման մոտեցման հետ համաձայն չէր դատական քննիչը, ինչի հետևանքով գործը դատարան է հասել: Խոսքը վերաբերում է կաշառակերության մեղադրանքին:

Նախկին նախագահի դեմ կաշառակերության մեղադրանք հարուցելու գործում հայցորդի դերում հանդես է գալիս Փարիզի քաղաքապետարանը, այնինչ պատգամավորները պայմանավորվել էին Շիրակի և իշխող «Ազգային շարժման համար միություն» կուսակցության հետ, որ վարչակազմը hետ է վերցնելու հայցը: Ի փոխհատուցում այս քայլի` Շիրակը 2,2 միլիոն եվրո էր վճարելու: Բայց այս հանգամանքը նախկին նախագահին չի փրկել դատից: Դատարանում Շիրակի դեմ հարուցված երկու գործերը լսվելու են 2011 թվականի մարտի 7-ին: Շիրակին տասը տարվա ազատազրկում է սպառնում:

Ինքը Շիրակը բազմիցս խոսել է մեղադրանքների անհիմն լինելու մասին` ասելով, որ «կեղծ» աշխատատեղերն անհրաժեշտ էին փարիզյան վարչակազմին:

Tekali Taxi