Home / Հայաստան / Հայտնաբերվել է մարդկանց առաջին լուսանկարը

Հայտնաբերվել է մարդկանց առաջին լուսանկարը

Առաջին լուսանկարը, որում մարդիկ են երևում, հայտնաբերել է ամերիկյան ռադիոկայաններից մեկի աշխատակից Ռոբերտ Քրուլվիչը: Այս մասին լրագրողը գրել է իր ինտերնետային էջում: Այն պատկերը, որի վրա Քրուլվիչը խոշորացույցի միջոցով երկու մարդ է նկատել, արվել է Լուի Դագերի կողմից փարիզյան դյու Տամպլ բուլվարում:

1838 թվականին նկարիչ, քիմիկոս և գյուտարար Լուի Դագերն իր առաջին լուսանկարն արել է դագերոտիպիա կոչվող մեթոդի շնորհիվ: Այս մեթոդի էությունը կայանում էր նրանում, որ Դագերը արծաթապատում էր մետաղե հարթակը, որի վրա էլ պիտի լիներ նկարը: Լուսանկար անելու համար Դագերը մետաղական հարթակը բացել էր 10 րոպեով: Անցուդարձ կատարող անցորդները չեն պատկերվել նկարի վրա` փոխարենը մի տղամարդ և մի տղա, ովքեր երկար ժամանակա անշարժ վիճակում են եղել, հայտնվել են նկարում ` մարդկության պատմության մեջ դառնալով առաջին լուսանկարի հերոսները:

Tekali Taxi