Home / Հայաստան / Ամերիկյան հեղինակավոր համալսարանում կքննարկեն Հայոց Ցեղասպանությունը

Ամերիկյան հեղինակավոր համալսարանում կքննարկեն Հայոց Ցեղասպանությունը

Հայազգի արվեստագետ Աբո Թորոսյանը նոյեմբերի 16-ին այցելելու է Մասաչուսեթս նահանգի Սալեմի համալսարան`Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելու և «Ձայներ» անվանումով վավերագրական ֆիլմերի իր ընտրանին ներկայացնելու համար:

«Ձայներ»-ը վավերագրական ֆիլմ է, որն իրենից ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրած 4 մարդկանց հարցազրույց: Ֆիլմի ներկայացումից հետո Թորոսյանը մասնակիցների հետ քննարկում կծավալի Ցեղասպանության հարցի շուրջ:

Նշենք, որ Աբո Թորոսյանը Ստամբուլում ծնված հայազգի արվեստագետ է: Միացյալ Նահանգներում և Եվրոպայում նա մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսների է մասնակցել: Նրա գործերը կարելի է տեսնել անհատական հավաքածուներում, ինչպես նաև պատկերասրահներում, այդ թվում` Բորդոյի Ժամանակակից արվեստների պատկերասրահում, Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի Ամերիկայի պատկերասրահի հայկական գրադարանում, ինչպես նաև Ֆլորիդայի Հոլոքոստի թանգարանում:

Tekali Taxi