Home / Հայաստան / Ոստիկանությունը Հայաստանում զբաղվում է քաղաքականությամբ. Լևոն Զուրաբյան

Ոստիկանությունը Հայաստանում զբաղվում է քաղաքականությամբ. Լևոն Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստի ժամանակ գնահատականներ են տրվել երեկ անցկացված հանրահավաքին:

«Վերլուծվել է կազմակերպական աշխատանքը, դրական առումով, որովհետև ակնհայտ մարդաշատ էր այս հանրահավաքը, այն նորությունները, որ կիրառվեցին իրազեկման համակարգում, խորացվել և ավելի արդյունավետ են դարձել: Քննարկվեց նաև ՀԱԿ-ի հետագա ռազմավարությունը և մոտեցումները, թե ինչպես պետք է այս հաջողությունը զարգացնել»,- քաղխորհրդի նիստից հետո Epress.am–ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող  Լևոն Զուրաբյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկվել են նաև Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ ոստիկանների բռնությունները:

«Ակնահայտ է, որ ոստիկանությունը զբաղված է քաղաքականությամբ. ոչ թե հասարակական կարգի պահպանմամբ, այլ քաղաքականությամբ: Ընդ որում, ոստիկանությունը  դարձել է իշխանությունների բութ գործիքը, և նրանց գործողությունները օրենքի հետ որևէ կապ չունեն: Եվ  որոշումները, որ նրանք ընդունում են, մասնավորապես, նաև ձերբակալելու կամ ազատելու վերաբերյալ, նույնպես կրում են բացառապես քաղաքական բնույթ»,- ասել է Լևոն Զուրաբյանը` նշելով, որ նման գնահատականներ իրենք տվել են ոստիկանների գործողություններին քաղխորհրդի նիստի ժամանակ:

Tekali Taxi