Home / Армения / Կոնգրեսի ակտիվիստների դատը հետաձգվել է

Կոնգրեսի ակտիվիստների դատը հետաձգվել է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների` Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատական նիստը:

Դատը, սակայն, հետաձգվել է, քանի որ դատարան չի ներկայացել Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը: Հիշեցնենք, որ այսօր դատարանում երիատասարդների միջնորդությամբ պետք է վկայություն տային այն քաղաքացիները, որոնք նախաքննության ժամանակ ներգրավված չեն եղել որպես վկաներ:

Վերջիններս որպես վկա են ներգարվվել միայն այն ժամանակ, երբ երիտասարդները հայտարարել են, որ իրենք ցանկանում են դատարանին ներկայացնել իրենց անմեղության լրացուցիչ ապացույցներ: Նրանց միջնորդության արդյունքում այդ քաղաքացիները ներգրավվել են գործի քննության ընթացքի մեջ: Երիտասարդների պնդմամբ` նոր վկաները դատարանում կներկայացնեն այն, ինչ իրականում տեղի է ունեցել մայիսի 31-ին Սարյանի արձանի մոտ:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի երիտասարդներին ձերբակալել էին այս տարվա մայիսի 31-ին, երբ նրանք ցանկացել էին զբոսնել Ազատության հրապարակում, սակայն նրանց մուտքը հրապարակ խոչընդոտվել էր ոստիկանների կողմից: Ինչպես նշել էին իրենց ցուցմունքում ակտիվիստները, բերման ենթարկելու ժամանակ իրենց նկատմամբ բռնություն էին գործադրել ոստիկանները: Գևորգյանին մեղադրանք է առաջադրված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար, իսկ Քիրամիջյանին մեղադրում են խուլիգանության մեջ:

Tekali Taxi