Home / Հայաստան / Հայաստանը ԵվրԱզԷՍ-ին մասնակցեց դիտորդի կարգավիճակով

Հայաստանը ԵվրԱզԷՍ-ին մասնակցեց դիտորդի կարգավիճակով

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ ԱՊՀ անդամ-երկրների կառավարություննների ղեկավարների խորհրդի հերթական նիստին հաջորդել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստը` կազմակերպության անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով։

Կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով նիստը։ Օրակարգում ընդգրկված շուրջ երկու տասնյակ հարցերից կարևորվել է նորարարական կենտրոնի աշխատանքների խթանման վերաբերյալ հարցը, որն, ի դեպ, Հայաստանի Հանրապետության համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում։ Նշվել է, որ կենտրոնն առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը, մասնավորապես, առկա գործարար ծրագրերը կներկայացվեն Եվրասիական զարգացման բանկի և ազգային վենչուրային հիմնադրամների ուշադրությանը։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ԵվրԱզԷՍ-ի աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով։
 

Tekali Taxi