Home / Армения / Իտալիան կարող է տուգանվել աղբի պատճառով

Իտալիան կարող է տուգանվել աղբի պատճառով

Իտալիան կարող է մեծ տուգանքների ենթարկվել, եթե մոտ ժամանակներս Նեապոլ քաղաքի փողոցները չմաքրվեն աղբից:

Եվրամիության ներկայացուցիչները, ովքեր այս շաբաթ Նեապոլ էին այցելել, հայտնաբերել են, որ դեռևս մարտին Եվրոպական դատարանի ներկայացրած պահանջները` քաղաքի աղբի խնդիրը լուծելու վերաբերյալ, չեն իրականացվել:

Երկար տարիներ է` իտալական Կամպանյա շրջանն աղբի խնդիր ունի: Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում լուծել այն:

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին խոստացել է, որ երկու շաբաթվա ընթացքում աղբի հետ կապված խնդիրը վերջնականորեն կլուծվի:

Ուրբաթ վարչապետը Նեապոլ է մեկնել և մամուլի ասուլիսին հայտարարել, որ Եվրամիության կողմից տուգանքի ենթարկվելու ոչ մի սպառնալիք չկա, քանի որ կառավարությունն ի վիճակի է լուծում տալ այդ խնդրին:

Tekali Taxi