Home / Армения / «Ժամանակ». ԼՂՀ-ում ստիպում էին նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Ժամանակ». ԼՂՀ-ում ստիպում էին նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին դրամահավաքի ժամանակ հայտարարվել էր, որ դրամահավաքի համար Ղարաբաղից մեկ մլն դոլար գումար էր հավաքվել: Օրաթերթն իր տեղեկություններ է ներկայացնում, թե ինչպես է տեղի ունեցել դրամահավաքը:

Սակայն, թե ինչպես է այդ գումարը հավաքվել, հեռուստամարաթոնի կազմակերպիչները նախընտել էին լռել: Ինչպես հաղորդում են ԼՂՀ մեր աղբյուրները, այդ գումարի մեծ մասը տվել են ոչ թե ղարաբաղյան մեծահարուստները, այլ հավաքվել է ԼՂՀ սովորական քաղաքացիներից` պարտտադիր կարգով. Նրանց աշխատավարձերից ուղղակի պահում է կատարվել: Օրինակ, ԼՂՀ ՊԲ սպաների աշխատավարձերից հեռուստամարաթոնի համար պահվել է 5000-ական դրամ` առանց զգուշացնելու: Պահումներ են կատարվել անգամ շարքային զինծառայողների աշխատավարձրերից` 100-ական դրամ:

Tekali Taxi