Home / Армения / «Առավոտ». Բենզինն էլի կթանկանա

«Առավոտ». Բենզինն էլի կթանկանա

Կիրակի օրվանից բենզինի գինը կրկին բարձրացել է: Ամենից շատ սպառվող «ռեգուլյար» տեսակի բենզին 1 լիտրի գինը 10 դրամով ավելացել է` դառնալով 380 դրամ, գրում է օրաթերթը:

Ըստ վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերության տնօրեն Մուշեղ Էլչյանի, դրա պատճառները մի քանիսն են. «Ընդհանրապես ձմռան ամիսներին նավթամթերքի գինը բարձրանում է` կապված եղանակային պայմանների հետ: Այս տարի եղանակային բոլոր կանխատեսումներով` եվրոպական տարածաշրջանում ձմեռը լինելու է ցուրտ և մեծ քանակությամբ տեղումներ են լինելու, դրա համար էլ գնալով բենզինի գինը աճում է: Բացի այդ, Ամերիկայում տնտեսական աճ է գրանցվել, որը նույնպես նպաստում է գների բարձրացմանը»:

Մեր հարցին` դրա պատճառը կարո՞ղ է լինել նաև այն, որ նավթամթերքի համաշխարհաին պահեստավորումներն են վերջանում, նա պատասխանեց. «Ոչ, չեն վերջանում, բայց վերջին երկու տարիների ընթացքում բենզինի գինն աննախադեպ բարձր է: Այսպիսի բան չի եղել: Եթե հիշում եք, գարնանը մեր երկրում «ռեգուլյարի» 1 լիտրի գինը հասել էր 390 դրամի, հետո կրկին նվազեց»: Նրա կանխատեսումներով, եթե այսպես գնա, ապա բենզինն ավելի կթանկանա, բայց թե ինչքան` առայժմ նա չի կարող ասել:

Tekali Taxi