Home / Армения / Facebook-ի հիմնադրին մեղադրում են գաղափարագողության մեջ

Facebook-ի հիմնադրին մեղադրում են գաղափարագողության մեջ

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին կրկին մեղադրում են սոցիալական կայքի գաղափարի գողության մեջ: Թեյլոր և Քեմերոն Ուինքելվոս եղբայրները հայց են ներկայացրել Ցուկերբերգի դեմ Կալիֆորնիա նահանգի դատարան, գրում է The Daily Mail-ը: 

Իրենց հայցադիմումում Ուինքելվոս եղբայրները պահանջում են Facebook-ի հիմնադրին մեղավոր ճանաչել սոցիալական կայքի գաղափարի գողության, ինչպես նաև ընկերության արժեթղթերի դրամաշորթումների մեջ: Նրանք Facebook-ից նաև նյութական փոխհատուցում են պահանջում:

Ավելի վաղ եղբայրները Facebook ընկերությունից փոխհատուցում էին ստացել դատական գործը կարճելու համար: Սակայն այժմ նրանք հայտարարում են, որ Facebook-ի աշխատակիցներն ու Ցուկերբերգն իրենց  հստակ տեղեկություններ չեն հայտնել կայքի եկամուտների մասին:

Tekali Taxi