Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». Արդարադատության նախարարի թեկնածուն հայտնի է

«Հայկական ժամանակ». Արդարադատության նախարարի թեկնածուն հայտնի է

Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարարի թափուր մնացած պաշտոնում նշանակվելու է Սերժ Սարգսյանի օգնական Գևորգ Կոստանյանը:

Նա մինչև 2008-ի հուլիսի 2-ը զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Կոստանյանը միաժամանակ եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է: Նախագահականում նա զբաղվել է ՀՀ դատաիրավական ոլորտի վերահսկողությամբ: Ըստ դատավորների շրջանում տարածված լուրերի, քաղաքական հետաքրքրություն չներկայացնող, սովորական քրեական և քաղաքացիական գործերով անգամ Կոստանյանը զեկուցում է Սերժ Սարգսյանին և նա է իրականում դատավճիռ կամ վճիռ կայացնում, որը հետագայում դատավորները հրապարակում են: Նախարար դառնալուց հետո դատաիրավական համակարգի նկատմամբ նրա ունեցած իշխանությանը փաստորեն իրավական տեսք կտրվի:

Tekali Taxi