Գլխավոր / Армения / Նալչիկում սպանել են մահմեդականների առաջնորդին

Նալչիկում սպանել են մահմեդականների առաջնորդին

Այսօր երեկոյան Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում սպանվել է մահմեդականների հոգևոր կառավարության նախագահ Անաս Պշիխաչևը:

«Մոտավորապես 19:30-ին Պշիխաչևին կանչել են իր տանից երկու անծանոթներ», – «Ինտերֆաքս» գործակալությանը պատմել են ոստիկանության ներկայացուցիչները:

Պշիխաչևի վրա չորս կրակոց են արձակել: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է: Դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Tekali Taxi