Գլխավոր / Армения / Բնիկ հայերը չեն նյարդայնացնում ռուսներին

Բնիկ հայերը չեն նյարդայնացնում ռուսներին

«Էթնիկ հակամարտությունները պայմանավորված են սոցիալական ու տնտեսական խնդիրներով, որորնց լուծումն արդեն 20 տարի չեն կարողանում գտնել ոչ Ռուսաստանը և ոչ էլ նախկին ԽՍՀՄ պետությունները»: Այս մասին «Невское время»-ում գրում է Սանկտ-Պետերբուրգում մարդու իրավունքների հարցով նախկին պատասխանատու Իգոր Միխայլովը:

Որպես օրինակ նա բերել է Հայաստանը, «որի տարածքում ապրում են 3 մլն հայեր, մինչդեռ դրսում` ավելի քան 5 մլն»: «Նրանցից 3,2 մլն հայ ավելի լավ կյանքի ակնկալիքներով մեկնել է Ռուսաստան, ոմանք` ժամանակավորապես, ոմանք` մշտական բնակություն հաստատելու: Սակայն նախկին խորհրդային հանրապետությունների շատ քաղաքացիներ դեռևս խորհրդային ժամանակներից տեղափոխվել են մեզ մոտ, խառնվել են բնիկների հետ, և այդ իսկ պատճառով չեն նյարդայնացնում տեղի բնակչությանը»,- գրում է հեղինակը:

Tekali Taxi