Գլխավոր / Армения / Հայկական ԶԼՄ-ները չունեն որակ. փորձագետ

Հայկական ԶԼՄ-ները չունեն որակ. փորձագետ

Եթե հայերին հարցնես, նրանք, իհարկե, կասեն, որ ամեն ինչ վատ է: Ուկրաինական «Телекритика»-ին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել Հայաստանում խոսքի ազատության մասին հարցը Internews Europe-ի տնօրեն Մանանա Ասլամազյանը, ով ներկա պահին աշխատում է Հայաստանում:

«Լրատվամիջոցների հետ կապված Հայաստանում մեծ խնդիրներ կան, բայց այնտեղ լրատվամիջոցները պատկանում են տարբեր մարդկանց, և եթե ուզում ես որևէ իրադարձության մասին ամբողջական պատկեր ստանալ, դա հնարավոր է անել` դիտելով մի քանի հեռուստաալիք և կարդալով մի քանի թերթ: Նման բազմազանությունը ծագում է  ոչ թե այն պատճառով, որ միևնույն հրատարակչության կողմից մի քանի տեսակետներ ես լսում: Հնարավորինս օբյեկտիվ պատկեր ստանալու համար տեղեկատվության օգտագործողից պահանջվում է որոշակի աշխատանք կատարել, և նրանք, ովքեր զլանում են կատարել այդ աշխատանքը, ասում են, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա:

Ինձ թվում է, որ ներկայումս Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում  խոսքի ազատությունը ընթերցողի ընտրության ազատությունն է և պայմանավորված է նրանով, արդյոք  կարդացողը կատարում է այդ աշխատանքը, թե ոչ:

Երկրորդ հարցը որակի հարցն է: Ինձ չի գոհացնում հայկական ԶԼՄ-ների որակը: Միշտ չէ, որ առկա է վստահություն լրագրողի պրոֆեսիոնալիզմի, նրա ազատության, կրթվածության և  նյութի մեջ ներկայացված  հանրային կարծիքի ողջ համայնապատկերի վերաբերյալ: Հետաքրքրության պակասը, օպերատիվության բացակայությունը, տեղեկատվության միայն մակերեսային մակարդակով սահմանափակվելու սովորությունը. անտարբերությունը հանգեցնում են նրան, որ միշտ չէ, որ կարող եմ վստահել լրագրողի կողմից ինձ տրամադրած հաղորդագրությանը: Իհարկե, շատ ԶԼՄ-ներ վերահսկվում են իշխանությունների կողմից, բայց նույնիսկ նման իրավիճակում կարելի է լինել շատ ավելի լավը, կամ շատ ավելի վատը»,- նշել է Ասլամազյանը:

Ասլամազյանի խոսքով` Հայաստանում ինքն աշխատում է մի ծրագրի վրա, որի նպատակն է սեմինարների, մրցույթների, դրամաշնորհների միջոցով ազդել հայկական ԶԼՄ-ների վրա: Մենք գտնում ենք, որ նոր լրատվամիջոցների զարգացումը պետք է ազդի ոչ միայն հասարակական կարծիքի ձևավորման վրա, այլ նաև հին լրագրության: Այնպիսի պայմաններում, երբ բլոգերները հասցնում են ավելի շուտ փոխանցել տեղեկատվությունը և դա անել շատ ավելի ազատ ու առանց իշխանական վերահսկողության, հեռուստաընկերությունները պարզապես պարտավոր  են փոխվել, այլապես կկորցնեն իրենց լսարանը:

Մեր միջոցառումները նպատակ ունեն օգնելու ԶԼՄ-ներին գիտակցել իրենց դերը  նոր տեղեկատվական միջավայրում, գտնել նոր մեթոդներ, նոր մոտեցումներ: Մենք փորձում ենք նաև նպաստել այն գործընթացին, որը կոչվում է քաղաքացիական լրագրություն, մասնավորապես` բլոգոսֆերային:

Նշենք, որ Մանանա Ասլամազյանը հետխորհրդային շրջանի լրատվական աշխարհի ամենավառ կերպարներից մեկն է: 1991թ. Ասլամազյանը Ալեքսեյ Սիմոնովի հետ հիմնել է հրապարակայնության պաշտպանության հիմնադրամը` Ռուսաստանում խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող առաջին հասարակական կազմակերպությունը: Ավելի քան 20 տարի նվիրվել է Ռուսաստանի շրջանների լրագրության պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման գործին:

2010թ. «Տեֆի» է ստացել «Ռուսական հեռուստատեսության զարգացման հարցում անձնական ներդրման համար»: Ռուսական մաքսատանը տեղի ունեցած միջադեպից հետո իր հանդեպ  քրեական գործ հարուցելու արդյունքում ստիպված է եղել մեկնել Ֆրանսիա, որտեղ ղեկավարում է եվրոպական Internews կազմակերպությունը:

Tekali Taxi