Գլխավոր / Армения / Ռուսաստանյան դիտորդները հունվարին կգնահատեն Բելառուսի նախագահական ընտրությունները

Ռուսաստանյան դիտորդները հունվարին կգնահատեն Բելառուսի նախագահական ընտրությունները

Բելառուսում նախագահական ընտրությունների ընթացքին հետևած Ռուսաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովն իր ամփոփիչ տվյալները կհրապարակի 2011 թ. հունվարին, տեղեկացրել է ՌԴ ԿԸՀ-ի նախագահ Վլադիմիր Չուրովը:

«Մենք մանրամասն ուսումնասիրում ենք բոլոր հանգամանքները, որովհետև մեզ համար էականը քաղաքական հայտարարությունը չէ: Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչպես էին աշխատում օրենսդրական նովացիաներն ու ինչպես էր ընթանում ընտրությունների կազմակերպման գործընթացը»,- հայտարարել է Չուրովը:

Նրա խոսքով` այս առնչությամբ հստակ գնահատականներ կտրվեն, ամենայն հավանականությամբ, հունվարին: 

Tekali Taxi