Գլխավոր / Հայաստան / Մարշալ Բաղրամյանն «օգնել է» Զյուգանովին արդարացնել ազգայնամոլությունը

Մարշալ Բաղրամյանն «օգնել է» Զյուգանովին արդարացնել ազգայնամոլությունը

Ռուսաստանում ազգայնամոլության սանձարձակություն չկա, կան ռուս մարդու վիրավորված զգացմունքներ: Այս մասին «Эхо Москвы»-ի եթերում մեկնաբանելով «ոչ ռուսների» վրա իրականացված հարձակումներն ու ազգայնամոլների ցույցերը` հայտարարել է Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը:

«Ռուսները հազար տարի կերտել են միասնական պետություն, և հանկարծ 25 միլիոն մարդ կտրված մնաց <…> Ռուսները կորցրել են արտադրության հիմնական ձևերն ու աշխատանքը… Եվ որևէ միջոց դրա դեմ չի ձեռնարկվել: Ռուսները, ըստ էության, անգամ չեն կարող եթերն օգտագործել: Ես չեմ լսում այսօր ռուս գրող Ռասպուտինին, հիանալի պոետ, բարդ Նոժկինին, չեմ լսում…

Մեր երկրի բնակչության 85% կազմում են ռուսները, ուկրաինացիներն ու բելառուսները. ավելի շատ, քան ֆրանսիացիները` Ֆրանսիայում, անգլիացիները` Անգլիայում: Ինչո՞ւ այդ դեպքում հաշվի չեն առնում ռուսական մշակույթի, ինքնության, էթիկայի շահերն ու պահանջները», – հայտարարել է Զյուգանովը:

Հաղորդավարուհու դիտարկմանը, թե ՌԴ Սահմանադրությունը սկսվում է «Մենք բազմազգ երկիր ենք» բառերով, քաղաքական գործիչը պատասխանել է. «Մեզ մոտ Օրլովշչինայում պատերազմի տարիներին օրական 11 հազար մարդ էր զոհվում: Այն ժամանակ զորքերը ղեկավարում էր Իվան Քրիտտոփորի Բաղրամյանը` տաղանդավոր հայ հրամանատար: Նա ղեկավարում էր խորհրդային զորքերը: Ես եկա, նա եկավ, մենք միասին հուշարձան էինք բացում:

Նա ասաց. «Գենադի, գիտե՞ս` ինչ հարցով էի ես առաջինը դիմում զորքերին: Առաջին հարցս էր` քանի՞ ռուս կա: Եթե մինչև 50%, ապա զորքը պատրաստված չէր»: Իսկ նրանք չունեին ընդհանուր լեզու, ընդհանուր հենք, ընդհանուր կամք ու ընդհանուր հաղթանակ: Նա, լինելով հայ, այդքանը հասկանում էր: Ստալինը առաջին կենացը խմել էր «Ռուս ժողովրդի համար, որը կարողացավ բոլորին համախմբել ու հաղթանակ տոնել»:

Հարցին, թե ինչու կոմունիստները չսատարեցին ֆաշիզմի դեմ Մոսկվայում կազմակերպված հանրահավաքը, Զյուգանովը հայտարարել է, թե իրենք «հազար նման հանրահավաքներ են կազմակերպել»:

Tekali Taxi