Գլխավոր / Հայաստան / Վրաստանում ոստիկանն ազատվել է աշխատանքից ցույցի ժամանակ ուժ կիրառելու համար

Վրաստանում ոստիկանն ազատվել է աշխատանքից ցույցի ժամանակ ուժ կիրառելու համար

Վրաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկան Օթար Գվեթենաձեն, ով վետերանների բողոքի ցույցը ցրելու ժամանակ խախտել է «Էթիկայի օրենսգրքի նորմերը», ազատվել է աշխատանքից:

«Թբիլիսիի Հերոսների հրապարակում 2011թ. հունվարի 3-ին` ակցիայի մասնակիցների ապօրինի գործողությունները կանխելու ժամանակ, ՆԳՆ աշխատակից Օթար Գվեթենաձեն խախտել է ոստիկանության էթիկայի օրենսգրքի նորմերը: Այդ պատճառով, համաձայն ընդունված որոշման, Օթար Գվեթենաձեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից», – ասված է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` հունվարի 5-ին հրապարակած հաղորդագրության մեջ:

Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես քաղաքացիական հագուստով տղամարդը ֆիզիկական ուժ է կիրառում ակցիայի մասնակից կնոջ նկատմամբ:

Ավելի ուշ պարզվել է, որ սոցիալական կայքերի տարածած տեսանյութի «հերոսը» ՆԳՆ աշխատակից Օթար Գվեթենաձեն է: Իսկ կինը, ում նկատմամբ նա բռնություն է կիրառել, Վրացական կուսակցության ակտիվիստ Էկա Մատիաշվիլին է, հայտնում է Civil Georgia-ն:

Tekali Taxi