Գլխավոր / Հայաստան / Անկարայում հարյուրավոր ուսանողներ ընդհարվել են ոստիկանների հետ

Անկարայում հարյուրավոր ուսանողներ ընդհարվել են ոստիկանների հետ

300-500 ուսանողներ` Անկարայի խոշոր բուհերից, բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով հավասար անվճար կրթություն մայրենի լեզվով: Ակցիան վերաճել է անկարգությունների և ոստիկանների հետ բախումների:

Հավաքված բազմությունը մտադիր էր հասնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակ:

Երթը արտոնված չի եղել իշխանությունների կողմից, այդ իսկ պատճառով ոստիկանության ներկայացուցիչները հորդորել են ուսանողների հայտարարություն անել և ցրվել: Սակայն երիտասարդները չեն նահանջել: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, որին ի պատասխան շշեր և քարեր են նետվել նրանց ուղղությամբ:

Տեղի հեռուստաընկերությունները տեղեկացնում են, որ ոստիկանությունն ակնկալում էր դեպքերի նման զարգացում: Առայժմ տուժածների մասին տեղեկատվություններ չեն հաղորդվում:

Tekali Taxi