2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինու արտադրամասը

Քաղաքակրթության զարգացման ամենավաղ շրջանի գինու արտադրամասը հայտնաբերվել է Հայաստանի լեռներում, հաղորդում է AP գործակալությունը:


Հայաստանում աշխատող միջազգային հետազոտողների խումբը Վայոց Ձորի մարզում հայտնաբերել է գինու պատրաստման համար անհրաժեշտ բոլոր պարագաները` գինու հնեցման համար տակառներ, բաժակ, անգամ խմելու համար նախատեսված պնակ, որոնք, ըստ մասնագետների, 6000 տարեկան են:


Համաձայն Լոս Անջելես Համալսարանի հետազոտական խմբի համաղեկավար Գրեգորի Արեշյանի` սա գինու ստեղծման ամբողջական գործընթացի ամենաառաջին օրինակն է:


«Այն, ինչ հայտնաբերել ենք, կարելի է գինու ամենային արտադրամասի վկայություն համարել»,- ասել է Փենսիլվանիա նահանգի Բիոմոլեկյուլար Հնաբանության Լաբորոտորիայի տնօրեն Պատրիկ ՄաքԳովենը:


Ըստ հնագետների, քարայրում հայտնաբերվել է 3 մետր բարձրություն ունեցող ավազան:


«Ավազանը կարող է ծառայած լինել որպես գինու ճզման սարք, որտեղ մարդիկ ոտքերով գինի են քամել խաղողից, մեթոդ, որը ավանդական է եղել դարեր շարունակ»,- նշել է Արեշյանը:


Հետազոտողները գտել են նաև խաղողի սերմեր, ճզմած խաղողի և հազարավոր չորացրած որթատնկիների մնացորդներ:


Մինչ հայաստանյան հայտնաբերումն խաղողի ամենահին մնացորդները հայտնաբերվել էին Եգիպտական փարավոն Սքորփիոն 1-ի դամբարանում: Դրանց տարիքը հաշվվում էր 5100 տարի:


Քանի որ գինու պատրաստման սարքավորումները գտնվել են դամբարանների մոտ, հետազոտողները ենթադրում են, որ գինին օգտագործվել է ծիսակատարությունների ժամանակ:


ՄաքԳովենը իր գրքում ընդգծում է, որ «գինու մշակույթը», ներառյալ Եվրասիական խաղողի մշակման մշակույթը, առաջին անգամ սկսել է օգտագործվել Հայաստանում և շրջակա լեռնային վայրերում և հետո միայն տեղափոխվել է ավելի հարավ: