Գլխավոր / Հայաստան / Մեծ Բրիտանիայում մեկնարկում է Ջուլիան Ասանջի դատավարությունը

Մեծ Բրիտանիայում մեկնարկում է Ջուլիան Ասանջի դատավարությունը

Բրիտանական դատարանն այսօր սկսում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Շվեդիայի դատախազությունը պահանջում է արտաքսել Ասանջին: Վերջինիս մեղադրում են 2 շվեդուհիների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:

Սպասվում է, որ այսօրվա նիստը նվիրված կլինի ընթացակարգային հարցերին, իսկ հաջորդ լսումները նշանակված են փետրվարի 7-ին և 8-ին: Ասանջի պաշտպանությունը պնդում է, որ դատավարությունը քաղաքական ենթատեքստ ունի և հայտարարում է, որ հարձակումները իրենց պաշտպանյալի վրա կապված են նրա կայքի գործունեության հետ, որը հրապարակում է ԱՄՆ դիվանագետների գաղտնի նամակագրությունները:

Հիշեցնենք, որ Ասանջին ձերբակալել էին Լոնդոնում դեկտեմբերի 7-ին, իսկ դեկտեմբերի 16-ին ազատ էին արձակել գրավի դիմաց: Այս ողջ ընթացքում նա ապրում է իր ընկերոջ ամառանոցում:
Tekali Taxi