Գլխավոր / Հայաստան / «ՉԻ». Որտեղ է Ամանորն անցկացրել կաթողիկոսը

«ՉԻ». Որտեղ է Ամանորն անցկացրել կաթողիկոսը

ՀՀ ԱԺ պատգամավորներից և մեծահարուստներից շատ-շատերը այս տարի նախընտրել են Ամանորն անցկացնել դրսում` ռուսաստաններում և եվրոպաներում, գրում է օրաթերթը:

Ըստ մեր տեղեկությունների` ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, Ամանորը դիմավորել է Սոչիում, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, ևս նախընտրել է Սոչին, ապա մի քանի օր էլ հանգրվանել է Սանկտ-Պետերբուրգում: ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, իր գերդաստանի հետ միասին Ամանորն անցկացրել է Իտալիայում: Ամանորի առաջին օրերը դրսում է անցկացրել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա հանգրվանել է Փարիզում, Մարսելում, Լիոնում:
Tekali Taxi