Գլխավոր / Հայաստան / Բելառուսում աղվեսը կրակել է որսորդի վրա

Բելառուսում աղվեսը կրակել է որսորդի վրա

Բելառուսի անտառներից մեկում որսորդը վնասվածք է ստացել կոնքի հատվածում և տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես հայտնում է Telegraf.by-ը, տղամարդը պնդում է, որ իր վրա կրակել է աղվեսը:
40-ամյա տղամարդը պատմել է, որ որսորդության ժամանակ նա վիրավորել է աղվեսին, այնուհետև որոշել է ձեռքերով խեղդել կենդանուն: Երբ աղվեսին գետնին է պառկեցրել, կենդանին պատահաբար թաթով դիպչել է հրացանին, և այն կրակել է:

Ներկայումս վիրավոր որսորդը գտնվում է հիվանդանոցում: Մինչդեռ տարածաշրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել փաստերի իսկությունը պարզելու նպատակով: «Ստուգվում են բոլոր վարկածները, անգամ այն, որ մեկ այլ մարդ կարող էր կրակած լինել որսորդի վրա, կամ էլ նա ցանկացել էր ինքնասպանություն գործել»,- Интерфакс-ին հայտնել են տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Tekali Taxi