Գլխավոր / Հայաստան / Հայկական երգչախումբը Հին Նոր Տարվա առիթով ելույթ կունենա Մոսկվայում

Հայկական երգչախումբը Հին Նոր Տարվա առիթով ելույթ կունենա Մոսկվայում

Առաջանիստ Սուրբ Էջմիածնի և սերբական «Սուրբ Ստեփան Դաչանսկի»  երգչախմբերը ելույթ կունենան Մոսկվայում հունվարի 14-ին` Հին Նոր Տարվա տոնակատարության կապակցությամբ, հաղորդում է РИА Новости-ն:

Ելույթները տեղի կունենան Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության  փառատոնի շրջանակներում, որը կկայանա Մոսկվայի երաժշտության միջազգային տանը:

Էջմիածնի երգչախումբը պահպանում է քրիստոնեական երգարվեստի հնագույն ավանդույթները Հայաստանում: Երգչախմբի պատմությունը սկսվում է 1946 թվականից: 1995 թվականից երգչախումբը ղեկավարում է Հայաստանի  մշակույթի վաստակավոր գործիչ  Ռուբեն Շարբաթյանը:
Tekali Taxi