Գլխավոր / Հայաստան / «Տանցույուտ վսե». Տիգրան Կարապետյանը Ամալյանին «շատ փոքր» է համարել

«Տանցույուտ վսե». Տիգրան Կարապետյանը Ամալյանին «շատ փոքր» է համարել

«Պարոն Ամալյան, դու այ էսքան էս (ցույց է տալիս մատերով – Epress.am), դու շատ փոքր ես, դու ուրիշի կամք կատարող ես, իսկ մենք մեծ ենք, որովհետև մենք ժողովուրդն ենք, իսկ ժողովուրդը հզոր է, անմահ է»: ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն, Ժողովրդական կուսակցության  նախագահ Տիգրան Կարապետյանն իր հեռուստաալիքի ուղիղ եթերում այսօր նման խոսքերով է բնութագրել  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանին:

Նշենք, որ այսօր ԱԼՄ հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռուստալիքի անձնակազմը, նրանց միացած բազմաթիվ մարդիկ նշում էին Հին Նոր տարին: Ուղիղ կեսգիշերին Տիգրան Կարապետյանը շնորհավորել է բոլորի Հին Նոր տարին (Հին Նոր տարին նշում են հունվարի 13-ի լույս 14-ի կեսգիշերին – Epress.am):

«Մի բան էլ ասեմ, չուզողների նոր տարին էլ շնորհավոր….արդեն տասներկուսն ա ցույց տալիս, շնորհավոր»,- ասել է Տիգրան Կարապետյանը, որից հետո հնչել է զուռնան:

Այս ԱԼՄ-ի տոնախմբությունը շարունակվում է, և, ինչպես ասել է, Տիգրան Կարապետյանը` «տանցույուտ վսե»:
Tekali Taxi