Գլխավոր / Հայաստան / Թուրքական մամուլն ամենից շատ վիրավորում է հայերին և քրդերին

Թուրքական մամուլն ամենից շատ վիրավորում է հայերին և քրդերին

Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը ներկայացրել է «Ատելության խոսքը մամուլում» դիտարկման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ներկայացված «Ատելության հանցագործությունները և ատելության խոսքերը» զեկույցում ներկայացված են այն ելույթները, որոնք հնչել Հիմնադրամի կողմից կազմակերպած սեմինարների և գիտաժողովների ընթացքում, որոնք վերաբերում են մամուլի ազատության ոլորտին:

Իրականացված ծրագրի շրջանակներում Հիմնադրամը նաև պարբերական դիտարկման է ենթարկել լայն տարածում ունեցող 24 թուրքական օրաթերթեր` պարզելու համար, թե որքան հաճախ և որ խմբերի դեմ են գրվում վիրավորական և ատելությամբ լի հոդվածներ: Դիտարկման արդյունքում պարզվել է, որ մամուլի հրապարակումների հիմնական թիրախ են Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ծագումով քրդերն ու հայերը: Վիրավորական շեշտադրումներով հոդվածների «հերոսներ» են հաճախ դառնում նաև հույները, հրեաները, ինչպես նաև քրիստոնյաներն առհասարակ:
Tekali Taxi